Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը սկսել է մարզվել:
Ադամյանը, որը վիրահատել էր աջ կոճը, սկսել է թեթև մարզումները, սակայն աջ ոտքը դեռևս գիպսի մեջ է: Ըստ ամենայնի, հայ կիսապաշտպանը բաց կթողնի այս մրցաշրջանը:
Ադամյանը վերջին շրջանում վնասվածքների պատճառով բաց էր թողնում «Հոֆենհայմ»-ի հանդիպումները: Նա մինչ այս մասնակցել է 16 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: