Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ վիճակում է Կապարոսը ընդունում ՀՀ հավաքականին. Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը

Խոակին Կապարոսին նշանակելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ մեր ազգային թիմի համար սկսվեց մի նոր ժամանակաշրջան։ Հայաստանի ազգային թիմը իր վերջին ելույթներով, մեղմ ասած, հիասթափեցրեց երկրպագուներին, բայց…

Կապարոսի որակների և այլ թիմերում կատարած աշխատանքի մասին շատ է խոսվել։ Հասկանանք, սակայն, թե ինչ վիճակում է Կապարոսը, այսպես ասած, ընդունել Հայաստանի հավաքականը։ Ազգային թիմերի կտրվածքով ո՞ր դիրքում ենք մենք հիմա։ Փետրվարին ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում 102-րդն ենք և զիջում ենք այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Մավրիտանիան, Գաբոնը, Հայիթին, Բենինը, Վիետնամը, Ղրղըզստանը…

Տարիներ շարունակ, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերը հիմա էլ այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի:

Մինչև Իտալիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, հնարավոր է, որ Վիետնամի հետ մրցելու դեպքում հաղթենք, բայց դա չի նշանակում, որ այս պահին արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն:

Վերջին տարիներին մեր հավաքականն այն աստիճան անհաջող է ելույթ ունեցել, որ վարկանիշից դժգոհելու մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք: Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն ենք: Եթե ժամանակին մեզ մի գլուխ բարձր էինք դասում, օրինակ, Լյուքսեմբուրգից, Անդորայից, Լիխտենշտեյնից, ապա այսօր չկա վստահություն, որ այս հավաքականների հետ մրցավեճերում կկարողանանք երեք միավոր վաստակել: 2018 թվականին չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Անցյալ տարվա հունիսին կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է: Այնուհետև տոնեցինք ևս երկու հաղթանակ, բայց… Կրկին հանդիպեցինք Լիխտենշտեյնին, կրկին ոչ-ոքի խաղացինք և հասկացանք, որ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ:

Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 102-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք 2019 թվականին 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը: Մենք ՈՒԵՖԱ-ի անդամ ենք, գտնվում ենք եվրոպական գոտում, որտեղ կան 55 հավաքականներ: Թե՛ խաղի որակով, թե՛ արդյունքներով այսօր Եվրոպայում մոտավորապես 50-րդն ենք: Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք ավելի բարձր դիրքերում: Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք: ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն Գաբոնի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում: Մենք շարունակում ենք:

Եվ այս պատկերը տեսնելուց հետո Կապարոսը համաձայնել է գլխավորել մեր հավաքականը։ Ընդունենք, որ իսպանացի մասնագետը կայացրել է ոչ միայն ծանր, այլև խիստ պատասխանատու որոշում։ Հիմա մենք պարտավոր ենք հասկանալ, որ ՖԻՖԱ-ի աղյուսակը ոչ թե դասակարգման, այլ արժանիքների աղյուսակ է: Այո, եղել ենք ավելի ցածր դիրքերում, նահանջել ենք մինչև 123-րդ հորիզոնական: Նշանակում է, որ այդ պահին արժանի ենք եղել լինելու այդ դիրքում:

Շատ ենք լսել, որ ՖԻՖԱ-ի դասակարգումը մեզ համար էական չէ, և շեշտը պետք է դնենք խաղի որակի վրա: Անցյալ տարի Իտալիայի, Հունաստանի, Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերում ոչ միայն որակ չնկատվեց, այլև խոտանն ու անհասկանալի գործողությունները երկրորդ պլան մղեցին ֆուտբոլը: Այո, այդ խաղերում մեր հավաքականի կատարմամբ չտեսանք ֆուտբոլ: Ֆուտբոլ, որը կարող ենք խաղալ, բայց ինչ-ինչ պատճառներով չենք խաղում:

9:1 հաշվով պարտությունից հետո կարո՞ղ ենք պնդել, որ 102-րդը չի արտացոլում մեր հավաքականի իրական պատկերը: Եթե խիղճներս էլ կորցնենք, կկարողանանք ասել, որը 102-րդը դեռ շատ է Հայաստանի հավաքականի համար: Նույն Լիխտենշտեյնի հավաքականն այսօր՝ 180-րդ, Մալթան՝ 184-րդ, Ջիբրալթարը 196-րդ տեղում է: Ինչո՞վ ենք ավելի ուժեղ այս հավաքականներից: Ժամանակին գրանցել ենք արդյունքներ, որոնք ՖԻՖԱ-ն հաշվի առնելով՝ մեզ 102-րդ տեղում է դրել: Հետևաբար 102-ն այն կետն է, որտեղից պետք է փորձենք առաջ շարժվել և հնարավորինս արագ մոռանալ նախկինում տեղի ունեցած նեգատիվ երևույթները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում