Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկասպես դա վերաբերում է առողջապահության նախարարությանը, ՆԳ նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, իհարկե նաև ԱԳ նախարարությանը և համապատասխան գերատեսչություններին, ֆինասների նախարարությանը»,- ասել Է Գախարիան:
Ներկա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 24 դեպք: Կարանտինում է 295 մարդ, ևս 49-ը բժիշկների հսկողության տակ են ստացիոնար հիմնարկություններում: