Կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատակցի մոտ: Այս մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թերթի տվյալներով՝ օրենսդրի աշխատակազմի անդամն աշխատում է նրա գրասենյակում, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում Կոնգրեսի շենքերից մեկում: Քանթուելը պարտավորեցրել է իր բոլոր աշխատակիցներին այս շաբաթ աշխատել հեռավար եղանակով: Սենատորը նաև խնդրել է նրանց հետազոտություն անցնել կորոնավիրուսի առակայությունն ստուգելու համար:
Նշենք, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1237 դեպք, մահացել է 37 մարդ: