ԱՄՆ-ն կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ մարտի 13-ից ներառյալ 30 օրով՝ կորոնավիրուսի պատճառով: Բացառություն կանեն միայն Մեծ Բրիտանիայի համար, ինչպես նաև «անհրաժեշտ զննում» անցած ամերիկացիների համար: Այս մասին ասել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկրի քաղաքացիներին ուղղված խոսքում։
Թրամփը հայտնել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, ինչպես դա արեցին Միացյալ Նահանգները:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կորոնավիրուսով պայմանավորված կկազմեն 200 միլիարդ դոլար:
Թրամփը նաև նշել է, որ իշխանությունները կսկսեն վարկեր տրամադրել փոքր և միջին բիզնեսի համար, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքով: