Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Հետաքրքիր դրվագ՝ Հանրաքվեի հռչակագրում. Նիկոլ Փաշինյանը կփակի՞ անցյալի էջը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաև «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։ Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից՝ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ամեն ինչ վատ է եղել, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, քաղաքացիները հարստահարվել են, բյուջեն թալանվել է, և այլն, ու այդպես շարունակ։

Այսինքն՝ հռչակագիր անվանված այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է գրեթե բոլոր այն հիմնական թեզերը, որոնցով Նիկոլ Փաշինյանը կերտել է ընդդիմադիր քաղաքական գործչի իր կարիերան։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ գրեթե ամբողջությամբ պոպուլիստական մեղադրանքներից բաղկացած այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ որպես «հանրաքվեի հռչակագիր», որպեսզի հասարակությունը վավերացնի դրանք։ Սա, իհարկե, առաջին հերթին քարոզչական հնարք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն։ Բնականաբար, սա քաղաքական և ոչ թե՝ իրավական փաստաթուղթ է, և ֆորմալ առումով այն չի ներառվելու հանրաքվեի ընտրական թերթիկում։

Բայց սրանով հասարակությանը ուղերձ է հղվում առ այն, որ ԱՅՈ ասելով՝ քաղաքացիները վավերացնելու են անցած երեսուն տարիներին պաշտոնավարած իշխանությունների «դատավճիռը»։ Բացառված չէ, իհարկե, որ դա ազդի քաղաքացիների դիրքորոշման վրա, և մարդկանց մի մասը հանրաքվեին մասնակցի «դատելու, կախելու, հետ խլելու» մղումները բավարարելու նպատակով։ Բայց թե ինչ է այն տալու իրականում քաղաքացուն, Հայաստանի ապագայի օրակարգին, չափազանց դժվար է ասել։

Ի դեպ, հրապարակված հռչակագրում կա չափազանց հետաքրքիր մի դրվագ։ Հռչակագրի վերջում ասվում է․ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»։

Հետաքրքիր է, եթե ապրիլի 5-ին անցյալի, նախկինների էջը փակվում է, ինչի՞ վրա է դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կառուցելու իր քաղաքականությունն ու քարոզչությունը․ արդեն շուրջ երկու տարի նրա իշխանությունը հիմնված է անցյալի հետ հակադրության, նախկիններին որպես ներքին թշնամի ներկայացնելու թեզի վրա։ Հետևաբար, եթե այդ էջն այլևս փակվում է, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն այլևս չպետք է խոսեն անցյալի, նախկինների մասին։ Եթե այդ տրամաբանությունը գործի, ապա դա կարելի է համարել այս հանրաքվեի միակ դրական արդյունքը Հայաստանի ու հայ հասարակության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում