Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 24-ի։ Այս մասին հաղորդում է երկրի կառավարության կողմից ստեղծված՝ հիվանդության մշտադիտարկման կայքում։
«Վարակվածները 24-ն են, կարանտինում է գտնվում է 298 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ են 46 մարդ»,- նշված է կայքում։
Նշվում է նաև, որ հիվանդների մեծ մասը ժամանել են Իտալիայից և Իրանից կամ որևէ շփում են ունեցել այդ երկրներ այցելած մարդկանց հետ։