Իրանում կորոնավիրուս է ախտորոշվել փոխնախագահ Էսհաք Ջհանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Ասգարե Մունեսանեի և առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարար Ռեզե Ռահմանիի մոտ, հայտնում է Fars գործակալությունը:
Երկրում ավելի քան ինը հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 354 մարդ:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր Covid-2019 տեսակն է: Վերջին տվյալների համաձայն վարակվել է ավելի քան 120 հազար մարդ, մահացել է 4361 մարդ: