Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նավթի համաշխարհային գների նվազումը Հայաստանի տնտեսության վրա կարճաժամկետ կտրվածքով միայն դրական ազդեցություն կարող է ունենալ

«Նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը կարճաժամկետ կտրվածքում բացասական ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա։ Հակառակը՝ հնարավոր է՝ բենզինը էժանանա։ Իսկ եթե իրավիճակը երկար ձգվի, այսինքն՝ երկարաժամկետում արդեն հետևանքները զգալի կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 9-ից սկսված Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի «նավթային» պատերազմի արդյունքում, ասիական շուկաներում նավթի գինը նվազել է 31%-ով, և անկումը դեռևս շարունակվում է։ Պատճառն այն է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: Սրանից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին, որն էլ հանգեցրել է գնանկման: Այս իրավիճակի սկիզբը դրվեց կորոնավիրուսի տարածման հետևանքով համաշխարհային շուկայում նավթի ավելցուկի առաջացումից: Ապա ՕՊԵԿ-ն առաջարկեց օրական 1.5 մլն բարելով կրճատել նավթի արդյունահանումը մինչև այս տարվա ավարտը, սակայն Ռուսաստանը դեմ է արտահայտվել այս առաջարկին, ինչից հետո էլ նավթի գինը կտրուկ իջավ։

Ջուլիետա Թադևոսյանի խոսքերով՝ երկարաժամկետում Հայաստանը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ Հայաստանը առևտրային, տնտեսական ու բազմաթիվ այլ կապերով կապված է Ռուսաստանի հետ, Հայաստանի տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, ու Ռուսաստանում ներկայումս նկատվող իրավիճակը կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Արդեն իսկ նկատելի է ռուբլու կուրսի նվազում։ Իսկ Հայաստան տրանսֆերտների ամենամեծ հոսքը գալիս է հենց Ռուսաստանից։ «Կրկնում եմ, այս միտումները Հայաստանի վրա կարող են անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ իրավիճակը ձգվի 3-4-5 ամիս, որը թեև էլի երկարաժամկետի սահմանումներում չի տեղավորվում։ Բայց այս ժամանակահատվածում արդեն նկատելի կլինեն բացասական ազդեցությունները։ Կանխատեսվում է, որ Ադրբեջանում իրավիճակի սրացումը շատ ավելի արագ կլինի»,- ասաց տնտեսագետը։

Ամեն դեպքում, Թադևոսյանը լավատես է, նրա խոսքերով՝ գլոբալ շահերից ելնելով՝ Սաուդյան Արաբիան էլ, Ռուսաստանն էլ արագ համաձայնության կգան, քանի որ ստեղծված իրավիճակը ձեռնտու չէ երկուստեք։ «Անհամաձայնության պարագայում Սաուդյան Արաբիան սպառնում է ավելացնել արդյունահանումը, այսինքն՝ ավելի շատ առաջարկ, քան պահանջարկ, որը էլ ավելի կիջեցնի նավթի գինը։ Բայց սա ավելի շատ սպառնալիք է, և այս իրավիճակը երկար չի ձգվի։ Գլոբալ շահերից ելնելով՝ նրանք համաձայնության կգան։ Ընդհանուր կանխատեսումը սա է, բայց թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել»,- եզրափակեց Թադևոսյանը։

Տնտեսագետ Աշոտ Թավադյանն ավելի լավատես է։ Նա նավթի գների անկման մեջ, եթե դա ունենա երկարաժամկետ միտում, Հայաստանի համար դրական է համարում ռազմաքաղաքական առումով, քանի որ դրա արդյունքում, Ադրբեջանի եկամուտների նվազման հետևանքով նրանց ռազմական ախորժակը կնվազի։ Ինչ վերաբերում է տնտեսական հետևանքներին, ապա, Թավադյանի խոսքերով, նավթի գների նվազումն իր հետևից, որպես կանոն, կբերի գազի գնի նվազմանը, իսկ դա նշանակում է, որ կկրճատվի Հայաստանի՝ ապրանքներ արտադրելու ծախսերը, ինչը կբարձրացնի Հայաստանի ապրանքների մրցունակությունը։ «Այս իրավիճակը կարող է հանգեցնել նաև տրանսֆերտների նվազմանը, բայց դա այն դեպքում, երբ ռուսական ռուբլին էապես անկում ապրի։ Իսկ Ռուսաստանի տնտեսությունը ներկայումս բավական կայուն վիճակում է։ Եթե էապես նվազեց նավթի գինը, ապա դա կարող է բերել տրանսֆերտների նվազմանը, և քանի որ մեր պատրաստի արտադրանքի բացարձակ մեծ մասը սպառվում է Ռուսաստանում, ապա դա կարող է անդրադառնալ իրենց գնողունակության վրա։ Բայց կրկնում եմ, ընդհանուր առմամբ, տնտեսական առումով էներգակիրների գնի նվազման ազդեցությունը դրական է։ Մենք էներգակիրներ սպառող երկիր ենք, իսկ սպառող երկրի համար էներգակրի գնի նվազումը ինչպես նավթի, այնպես էլ գազի դեպքում, միայն դրական է»,-եզրափակեց Թավադյանը։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում