Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի Cold Response լայնածավալ զորավարժությունները ընդհատվում են կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնում է NRK–ն՝ երկրի զինված ուժերի հրամանատարությանը հղումով:
Զորավարժությունները դադարեցվել են չորեքշաբթի՝ մարտի 11-ին:
«Մենք ցանկանում ենք պահպանել մեր պաշտպանունակությունը, որպեսզի կարողանանք աջակցել հասարակությանը այս անկանխատեսելի ժամանակահատվածում»,- ասել է զորավարժությունների տնօրեն Ռուն Յակոբսենը:
Նա նաև նշել է, որ մինչ այժմ վարակվել է միայն մեկ զինծառայող, 244 մարդ կարանտինում է: