Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խորհրդարան է եկել՝ ջերմային լուսապատկերով օգնականի ուղեկցությամբ՝ հաղորդում է NTV– ն:
Օգնականը չափել է ներկա գտնվող լրագրողների և քաղաքական գործիչների ջերմությունը: Նշվում է, որ միջոցը ձեռնարկվել է կորոնավիրուսի տարածման ֆոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել երկրում վարակի առաջին դեպքի մասին: Էրդողանը հրապարակավ հայտարարել է, որ խուսափում է ձեռքսեղմումից վարակի տարածման պատճառով: