Կորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք է գրանցվել Լիբանանում, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի: Այդ մասին գրում է NNA լիբանանյան ազգային գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալիդ Օմարին։
Գործակալության տվյալներով՝ նոր դեպքերը հաստատվել են մարտի 11-ին Բեյրութի երկու հիվանդանոցներում՝ յուրաքանչյուրում չորսական:
Մարտի 10-ին հաղորդվել էր Լիբանանի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու մահվան առաջին դեպքի մասին:
Անցած շաբաթ իշխանությունները կարգադրել են փակել կինոթատրոնները, թանգարանները, մարզասրահները և չեղարկել խորհրդաժողովները երկրում կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար: Նույն պատճառով չեղարկվել են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում։