Tuesday, 23 04 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Կապիտալի արտահոսքի վտանգը դեռևս կա. Այն կկանգնի, երբ քաղաքական հիստերիան ապրիլի 5-ին կավարտվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի» նախագիծը, որով քաղաքական գնահատական կտրվի վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին: Ինձ հետաքրքրում է կոռուպցիոն համակարգին վերաբերող սեգմենտը, դուք այն իրագործելի՞ եք համարում:

– Տեսականորեն՝ այո: Ինչու տեսականորեն, որովհետև այն իրագործելու համար պետք  են համապատասխան ինստիտուտներ, սակայն այդ ինստիտուտները չկան, ես նկատի ունեմ հատկապես դատական համակարգը: Դատական համակարգը ավելի քան 20 տարի եղել է նախկին քաղաքական համակարգի սպասարկողը և զոհը, և այն պետք  էր կազմաքանդել, նույնը վերաբերում է նաև ոստիկանությանը և ազգային անվտանգությանը:

– Այսինքն՝ բոլորին ճանապարհել տուն, նոր համակարգ ստեղծել:

– Այո՛, ինչը որ արվեց Վրաստանում 2004թ., և կարողացան հարցը լուծել… Մենք այլ ճանապարհ ենք ընտրել, և այս հանրաքվեն հենց դրա հետևանք է: Նախկին իշխանությունները կամ նրանց սատելիտները հասկացան, որ իշխանությունը մի քիչ կամուկացի մեջ է, և իրենք սկսեցին ուժ ցույց տալ, և հիմա ներկայանում են որպես տուժածներ, իշխանությանը քննադատում են ավտորիտար ոճի քայլերի մեջ: Բայց հիմա դեռ ուշ չէ, կարելի է սխալներն ուղղել, երևի ուղղելու քայլերից մեկն էլ վերջին օրենսդրական նախաձեռնությունն էր, որ ԱԺ-ում անցկացվեց՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, ապօրինի գույքի բռնագանձման մասին… Բայց մի խնդիր կա, այդ խնդիրը նաև Վրաստանում կար. այստեղ իսկապես քաղաքացիների իրավունքների խնդիրն է. ինչքանո՞վ օբյեկտիվ գնահատական կտրվի նրանց կողմից, ովքեր որոշումներ պետք է ընդունեն այն նախկին պաշտոնյաների ճակատագրերի վերաբերյալ, որոնք թեկուզև թաղված են եղել կոռուպցիոն գործընթացների մեջ: Դա կախված կլինի ընդունված օրենքի որակից: Առաջին ընթերցմամբ ընդունված այս օրենքը իմ նշած հարցադրումների պատասխանը չի տալիս: Ես տեղյակ եմ, որ հիմա փնտրտուքի մեջ են, քննարկում են՝ ինչպես օրենքի բացթողումները շտկել, հստակ ձևակերպումներ տալ, թե ինչ քայլերի հերթականություն պետք է լինի:

– Պատկերավոր ասած՝ խոսքը թացը չորի հետ չխառնելո՞ւ մասին է:

– Այո… Պետք է ապացուցվի: Շատ լավ գիտենք «թացի» տեղն էլ, «չորի» տեղն էլ, գիտենք ՝ ով ինչ է արել, ինչպես է ապրել, մեր աչքի առաջ է եղել, բայց բոլոր դեպքերում, քանի որ մենք որոշակի արժեքների կրող ենք՝ նկատի ունեմ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, և պատասխանատու ենք նաև միջազգային համաձայնագրերի շրջանակներում, հասկանալի է, որ այսօրվա կառավարությունը նաև այդ սկզբունքներով առաջնորդվելով է, որ որոշակի պրոբլեմների առաջ է կանգնել: Ես դրանք աշխատանքային խնդիրներ եմ համարում: Եթե այս իշխանությունը գործեր այլ կերպ, կնմանվեր նախկիններին: Ես չեմ ցանկանա, որ այս իշխանության որևիցե քայլ օրենքին հակասող լինի: Եթե կա օրենք, և եթե նույնիսկ այն վատն է, պետք է օրենքով առաջնորդվենք, եթե օրենքը վատն է, եկեք փոխենք, բայց երբևիցե չասենք՝ օրենքը վատն է, խախտելով ինչ-որ լավ բան անենք:

– Պայմանավորված քաղաքական որոշակի պրոցեսներով՝ Հայաստանից կապիտալի արտահոսքի վտանգը դեռևս կա՞:

– Կապիտալի արտահոսքի վտանգը դեռևս կա: Այս ամենը կկանգնի, երբ քաղաքական հիստերիան, որ ինչքան ժամանակ է շարունակվում է՝ կապված Սահմանադրական դատարանի հետ, վերջապես ապրիլի 5-ին կավարտվի: 2018թ. ապրիլյան դեպքերից հետո առաջին իսկ օրերից իշխանության հակառակորդները սպասելիքներ ունեն և մտածում են՝ ով են սրանք, վաղը մյուս օրը, վեց ամիս հետո կամ մեկ տարի հետո գնալու են: Շատ լավ հիշում եմ, որ նաև 90-ականներին էր այդպես, և մտավախություն կար, որ 91թ. նորանկախ հանրապետությունը մեկ-երկու տարի կգոյատևի, զուգահեռներ էին անցկացվում 2018-20թ. Հայաստանի Հանրապետության հետ, բայց հետո դադարեցին: Եվ հիմա այդպիսի մտավախություն չկա իշխանության կողմից, բայց այդպիսի տրամադրություններ են սերմանում իշխանության հակառակորդները և դրա հետևանքով և՛ դրսից ներդրումների սպասումներն են սառել, և՛ այստեղից դեռևս կապիտալի արատահոսքի հավանականությունը մեծ է: Երբ որ ամեն ինչ հաստատվի, խաղի կանոնները հաստատվեն, և հասկանան, որ այս կառավարությունը մնում է, շարունակելու է այդպես աշխատել, այսինքն՝ կոռուպցիոն բոլոր նախաձեռնությունները կամ ցանկությունները արմատախիլ են արվելու, այդ ամեն ինչը կհանգստանա:

– Այսինքն՝ այդ ամեն ինչը դուք կուտակում եք ապրիլի 5-ի հանրաքվեի նշանակության մեջ:

– Այո, ես ապրիլի 5-ը կարևորում եմ դրանով: Ես ուրիշ համոզմունք էլ ունեմ, այո, շատ կարևոր է ապրիլի 5-ը խաղի կանոնների հաստատման և իմ նշած ծրագրերի իրականացման համար, բայց եթե նույնիսկ «Այո»-ն չհաղթի, չի նշանակում, որ դա այս իշխանության համար պարտություն է: Իշխանությունը քաղաքական քայլ է անում, և ապրիլի 5-ի որոշումից կախված կլինեն հետագա քայլերը: Ես գտնում եմ, որ մի շատ ավելի կարևոր քայլ կա, որի մասին իշխանությունը խոսում է, դա ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների իրականացումն է, վերջնական նպատակը դա է, այս հանրաքվեն միջանկյալ քայլ է:

– Շատերն ասում են՝ ինչու եք շտապում, եթե այդպիսի մեծ խնդիր եք դրել՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

– Կարող են այդպիսի հարցադրում անել, դա տրամաբանական է, բայց նաև այդ հարցադրումն այնքանով տեղին չէ, որ երկրի զարգացման տեմպերի առումով խանգարիչ հանգամանք կա: Շատերը համարում են, որ մեր երկրի ապագան, ճակատագիրը կախված է այս ՍԴ-ի լինել-չլինելուց, սակայն իրականում ՍԴ-ն ինքն իրեն օրենքից դուրս է դրել… Մեր քաղաքացիները շատ համբերատար են: Մենք մինչև 2018թ. ապրիլը շատ բան ենք մեզ թույլ տվել, որպեսզի այս գործող իշխանությունը կարողանա երկար ժամանակ գոյատևել:

– Մեզ համար այս կարևոր ներքաղաքական մթնոլորտում բախվում ենք կորոնավիրուսի համաճարակին, որին հաջորդեց նաև նավթի համաշխարհային գնի ռեկորդային անկումը: Մենք ունե՞նք որևէ պաշտպանիչ «զսպաշապիկ»:

– Լուրջ դիտարկումների դեպքում կանխատեսելի էր, որ աշխարհը նավթային, տնտեսական և ֆինանսական այս ճգնաժամի մեջ պետք է ուղղակի թաղվի: Սա դեռ սկիզբն է… Արդեն հայտարարվել է, որ կանգնած ենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շեմին: Կարևոր են հաջորդ քայլերը, թե ինչպես պետք է ամեն երկիր իր հարցը լուծի: Առաջին հերթին մեր ներքին շուկայում պետք է խնդիրները լուծենք, այն, ինչ անում է կառավարությունը: Կարծում եմ՝ մեզ մոտ գնանկում չի լինի…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում