Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Կա մի զանգված, որ անփույթ է վերաբերվում մայրաքաղաքին. Երևանի փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Թատերական գործիչների միությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նախատեսում է անցկացնել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց. «20 տարի շարունակ հայկական թատերական կյանքն ամփոփվել է «Արտավազդ» մրցանակաբաշխության շնորհիվ: Այս տարի ՀԹԳՄ գործիչների հետ փորձեցինք վերաբրենդավորել մրցանակաբաշխությունը՝ այն անցկացնելով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ձևաչափը որոշակիորեն փոխել, ժյուրիի նոր կազմ ընդգրկել:

Ժյուրիի կազմում կլինեն ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը: Ժյուրիի աշխատանքը բարդ է լինելու. «Արտավազդ 2020»-ին 40 ներկայացում է ներկայացված՝ 14 անվանացանկերում»:

Տ. Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը չի կարող մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ այն բեմադրվել է 2018-ին, բացի դրանից՝ կանոնակարգում հստակ կետ կա, ըստ որի՝ հավասարության սկզբունքը պահելու համար մրցանակաբաշխությանը չի կարող ներկայացվել այն թատրոնի ներկայացումը, որի ղեկավարը ժյուրիի կազմում է:

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որ արդեն 2 տարի է լեփ-լեցուն դահլիճներ է ապահովում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, շուտով նաև էկրաններին կցուցադրվի: «Նկարահանման փուլն ավարտվել է, լծվել են մոնտաժային աշխատանքներին: «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան կլինի ապրիլին»,- նշեց Տ. Վիրաբյանը՝ հավելելով, որ նոր ձևաչափը շատ հետաքրքիր է ստացվել և խոստումնալից է:

Անդրադառնալով Երևանի արտաքին տեսքի հետ կապված մտահոգություններին՝ Երևանի փոխքաղաքապետը նշեց, որ կա մի զանգված, որն անփույթ է վերաբերվում քաղաքի հետ: Նա հիշատակեց Կարմիր բլուրի դեպքը. «Մեկ տարվա ընթացքում Կարմիր բլուրից բեռնատարով 1000 թափք աղբ տեղափոխեցինք: Մեր համաքաղաքացիներն էին այդ տարածքի աղտոտման հեղինակը: Դա տարիների թողտվության արդյունք էր»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում