Նոյեմբերի 21-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած պատանիների և մինչև 23 տարեկան կանանց ու տղամարդկանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհին 2-րդ տեղն է գրավել:
Մրցույթի առաջին օրը ծանրաձողին մոտեցան 48 և 53կգ քաշային կարգի աղջիկները: Եթե 48կգ քաշային կարգում Հայաստանը ներկաըացուցիչ չուներ, ապա 53կգ-ների պայքարում Էլեն Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալը:
Նշենք նաև, որ այս քաշային կարգում ներկայացված էին ընդամենը 3 մարզուհի:
1-Ռոհդե Յուլիա Գերմանիա 83կգ պոկում, 105կգ հրում: Ընդհանուր 188կգ
2-Գրիգորյան Էլեն Հայաստան72կգ պոկում,102 կգ հրում:Ընդհանուր 174կգ
3- Սուխար Ելենա Ռուսաստան 70կգ պոկում,91 կգ հրում: Ընդհանուր 161կգ