Հունվարի 31-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում էր կայացվել, որ ԵՊՀ ռեկտորի անունը հայտնի կդառնա մարտի 23-ին։ Այսօր արդեն մարտի 11-ն է, մարտի 23-ին հաշված օրեր են մնացել։Տաղավարում հյուրընկալել ենք ռեկտորի թեկնածուներից մեկին՝ Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանին:
«Առաջին լրատվական»-ին տրված հարցազրույցում ԵՊՀ մամուլի քարտուղար, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը առժամանակ առաջ նշել էր, որ նախընտրական ժամանակահատվածը բավականին լարված մթնոլորտում է անցնում, իսկ տիրող իրավիճակն ու լարվածությունը համալսարանին բոլորովին հարիր չեն։