«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. թիմ է վերադարձել 27-ամյա եզրային պաշտպան Վահագն Այվազյանը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մրցաշրջանը Այվազյանը մեկնարկել էր հենց «Ուրարտու»-ում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր 2 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Այնուհետև Այվազյանը տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «ԱլՆասր» ակումբ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Այվազյանը Հայաստան վերադառնալու որոշումկայացրեց։
«Այնպիսի տպավորություն է, որ չէի էլ հեռացել «Ուրարտուից», որովհետև երկար ժամանակ չէ, ինչայստեղ չեմ: Ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ հարազատ ակումբ: Մեծ փոփոխություններ չկան,բոլորին շատ լավ գիտեմ այստեղ, իրենք էլ ինձ գիտեն, հոյակապ ընդունել են, միայն հաղթանակների ենքսպասում: Հիմա պետք է ամեն ինչ անենք՝ Հայաստանի գավաթը նվաճելու համար»,- մեզ հետ զրույցումնշել է 27-ամյա ֆուտբոլիստը։