Ինչպիսի՞ն է ՓՄՁ ոլորտի ներկա վիճակն ու զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Հարցերի պատասխանները տալիս է «Ամերիա» ՓԲ ընկերությունը՝ բացառիկ հետազոտությամբ։ «Ամերիան» իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները:
Նշանային հետազոտության թիրախում են Երևանը, Վանաձորը, Գյումրին, Արմավիրը և Էջմիածինը, որտեղ դիտարկվել է 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին։ Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով:
Առավել մանարմասն՝ տեսանյութում: