ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Իրանի իշխանություններին կոչ է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին:
«Իրանի բանտերում COVID-19 կորոնավիրուսի տարածման վերաբերյալ լուրերը խորը տագնապ են առաջացնում և մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին»,- ասված Է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածել Է ԱՄՆ-ի Պետդեպատամենտը: Նա նախազգուշացրել է, որ «Միացյալ Նահանգներն իրանական վարչակարգի վրա կդնի ուղղակի պատասխանատվությունը յուրաքանչյուր ամերիկացու մահվան համար, պատասխանը կլինի վճռական»:
Փոմպեոն նշել է, որ Իրանի իշխանությունները վերջերս ազատ են արձակել 70 հազար բանտարկյալների կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչով «գթասրտություն հանդես բերելու ունակություն են դրսևորել»: