Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Կարևոր է այցի արդյունքը, իսկ ՀՀ իշխող ուժը չի կարող չանդամակցել եվրոպական քաղաքական ընտանիքներից որևէ մեկի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ՀՀ վարչապետի՝ Բրյուսել կատարած այցի մասին։ Հայաստան-ԵՄ համագործակցության այս փուլն ինչքանո՞վ է արդյունավետ։ Այցը հատկապես ուշագրավ է այն իմաստով, որ սրան նախորդել էր ՀՀ երրորդ նախագահի այցն ու հանդիպումը Դոնալդ Տուսկի հետ, և հանրապետականները այս օրերին հենց այդ հանգամանքն են շահարկում։

Հայաստանն ու Եվրամիությունը ունեն համագործակցության իրենց օրակարգը, և այն կոչվում է Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որի 80 տոկոսն ուժի մեջ է մտել, իսկ 20 տոկոսի հետ կապված մնացել է 2-3 երկիր, որպեսզի ամբողջությամբ վավերացվի ու այն մտնի ուժի մեջ։ Բացի այդ՝ վիզաների ազատականացում, բարեփոխումներ, ներդրումային դաշտ… այսպիսի այցերը պետք է միտված լինեն այդ օրակարգի մեջ խնդիրները լուծելուն։ Սերժ Սարգսյանի այցը կուսակցությունների քաղաքական ընտանիքների շրջանակում տեղի ունեցած այց է ու որևէ կապ չունի պետական այն մեծ օրակարգի հետ, որը գոյություն ունի։ Կարող է գնացել ու տարբեր հարցեր են քննարկել։ Բնական է, Տուսկին նախապատրաստելուց առաջ իր օգնականները Հայաստանի զարգացումների մասին հարցեր են հուշել, Սերժ Սարգսյանն էլ իր տեսակետն է ներկայացրել։ Դրանից հետո այցելել է ՀՀ վարչապետը, ով պետք է գնա պետական օրակարգի խնդիրներով ու փորձի դրանք առաջ տանել։

Հիմա մենք փորձում ենք կենտրոնանալ ու ասել՝ հանրաքվե է սպասվում ու դրա հետ կապված խնդիրներ, բայց եկեք պատկերացնենք՝ հանրաքվե չլիներ, այցեր չէի՞ն լինելու։ Պարզապես փորձում են ամեն ինչ իրար կպցնել, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ էլ նույն ձևի հարցեր են նախապատրաստվել ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ։ Իրենք այստեղ դեսպանատուն ունեն, որոնք ամենօրյա ռեժիմով տեղեկություններ են փոխանցում։ Եվրամիության դեսպանը մշտապես այստեղ կամ այնտեղ տարբեր ծրագրերի է մասնակցում՝ իրենց կողմից ֆինանսավորվող, ելույթներ ունենում։ Վստահ եմ, որ Հայաստանի ներքին կյանքի մասին հարցեր են տվել նաև Նիկոլ Փաշինյանին, որը բնականաբար իր տեսակետն է ներկայացրել։ Ամեն ինչը կենտրոնացնել մի հարցի շուրջ՝ ամենամեծ սխալն է։ Երբ ասում են՝ ինչ ակնկալել։ Ես սպասում եմ, որ շատ մոտ ժամանակահատվածում վիզաների ազատականացման երկխոսության շուրջ մեկնարկը կտրվի, ՍԵՊԱ-ի վերջնական վավերացում կլինի, նոր ծրագրեր ու գաղափարներ կքննարկվեն։ Եթե մենք այդ ամենը որպես արդյունք տեսնենք, նշանակում է՝ շատ դրական այց է եղել։ Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի այցից հետո, երբ իր կուսակցության ներկայացուցիչները անդրադարձներ էին կատարում սոցիալական ցանցերում, նշում էին՝ մեզ համար անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է. մենք այստեղ տարաձայնություններ չունենք, ամեն ինչ լավ է, ես հասկանում եմ, որ խոսքը արցախյան հիմնահարցի մասին է։ Չէ՞ որ նույն Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր դիվանագետն իր հայտարարության մեջ նշել է, որ անդրադարձ է եղել Արցախի բանակցային գործընթացին։ Շատ հետաքրքիր է նաև, որ Նիկոլ Փաշինյանն է հանդիպել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Սա նշանակում է, որ միգուցե ՔՊ-ն մտադրություն կամ ցանկություն ունի անդամագրվելու ԵԽ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ընտանիքին։ Միգուցե դիվանագիտորեն Զոհրաբ Մնացականյանը հատուկ դրա մասին չի նշել, բայց հնարավոր է քննարկած լինեն նաև Եվրամիություն-Ադրբեջան համաձայնագրում արցախյան հիմնահարցին առնչվող խնդիրները։ Հնարավոր է՝ ասվել է, որ չեք կարող այստեղ մի տեքստ ունենալ, այնտեղ՝ բոլորովին այլ։ Եվ եթե սա արվել է թե՛ առանձին կուսակցության, թե՛ պետական մակարդակով՝ ողջունելի է։

– ՔՊ-ի՝ ԵԺԿ-ին անդամագրվելու հարցում չի՞ խանգարի իզմերի բացակայությունը։

– Կարող է և խանգարել։ Մարդիկ ասում են, որ մեզ անդամակցելու համար պետք է հասկանանք ձեր ձգտումները։ Չմոռանանք, որ ԵԺԿ-ին մեր մոտից երեք կուսակցություն է անդամագրվել՝ ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը։ Երեքի գաղափարական տարբերությունը նշանակում է, որ կոնկրետ մեկ իզմի հարց չէ, ժամանակին նաև ԲՀԿ-ն էր հայտ ներկայացրել։ Պետք է աշխատել ու հասկանալ, որ չի կարող ՀՀ իշխող կուսակցությունը չանդամակցել կամ հատուկ կապեր չունենալ եվրոպական քաղաքական ընտանիքներից որևէ մեկի հետ։ Եթե հարմարվել ու այցերը նույն օրերին են ստացվել՝ խնդիր չկա։ Մեզ համար ոչ թե օրն է կարևոր, այլ մեր երկրի զարգացման համար եկող արդյունքները։ Եթե արդյունք չլինի, այդ ժամանակ հարց կբարձրացնենք՝ նույնիսկ ամենաբարի նպատակներով եղած այցելությունները արդյոք իմաստ ունեցե՞լ են։ Դրա համար ժամանակ է պետք։ Եթե անարդյունավետ է լինում, պետք է դասեր քաղենք ու մտածենք՝ արդյոք իմաստ ունի՞ նման այցելություններ անելը։

– Կարո՞ղ ենք ասել, որ նախկին համակարգը Եվրոպայի հետ համագործակցությունը որոշակի քարոզչական նպատակներով է օգտագործում։

– Չենք կարող ասել ոչ մի բան՝ բացի այն բանից, որ ՀՀԿ-ն իր քաղաքական պայքարի մեջ է։ ՀՀԿ-ն ընդդիմադիր է, ու հասկանալի է, որ հենց այդ տեսանկյունից է ամեն ինչ ներկայացնելու։ «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իշխող կուսակցություն է ու փորձելու է իր տեսակետից ներկայացնել։ Հասկանալի է, որ ներքին օրակարգում տարբեր վերլուծություններ են լինելու։ Ես, որպես փորձագետ, ուրախ կլինեմ դիտարկել արդյունքները։ Տղանե՛ր, եթե չգնայիք, էլի քննադատելու էին։ Եթե այս երկու այցերը չլինեին, միևնույն է՝ մեր օրվա լրահոսի մեջ լինելու էին տարբեր հարցերի շուրջ քննադատություններ։ Ինձ ընդամենը մի բան է հետաքրքրում՝ որ վեր եք կացել գնացել եք, արդյունքը կասե՞ք։ Թե չէ, եթե նայենք՝ մեր կյանքում ամեն օր էլ ներքաղաքական պայքար գնում է։

– Այսինքն՝ անհիմն են այն մտահոգությունները, թե Բրյուսելում մեր մասին կարծիք են կազմում՝ ելնելով հանրապետականների ներկայացրած ինֆորմացիայից։

– Եվրոպացիները Հայաստանի մասին ամենաառաջինը կարծիք են կազմում իրենց դեսպանի կողմից տրված ինֆորմացիայով։ Երկրորդը՝ իրենց տարբեր կապերը։ Կան կուսակցություններ, որոնք նախկինում ունեցել են կապեր, կան այնպիսիք, որ ձգտում են հաստատել այդպիսի կապեր։ Բայց մենք դրանից չպետք է մտահոգվենք։ Կրկնում եմ՝ ցույց տվեք այդ հանդիպումների արդյունքները։ Կարո՞ղ է մի 4 ամսից ՍԵՊԱ-ն ամբողջությամբ վավերացվի, կամ նոր ներդրումներ լինեն, կամ սկսվի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում