Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սատանան այնքան սարսափելի չէ… ինչպես է կորոնավիրուսը «հարվածում» տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի տնտեսությանը

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերով պայմանավորված՝ շատ ավելի հստակ ու տեսանելի դարձավ, թե տարբեր երկրների տնտեսությունները որքան փոխկապակցված են միմյանց հետ։ Արդյունքում՝ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններն այս կամ այն կերպ անդրադառնում են բոլոր երկրների տնտեսությունների վրա։

Մենք նավթ չենք արտահանում, համաշխարհային շուկայում տնտեսական մեծ դերակատարում չունենք, բայց տնտեսապես ինքնաբավ երկիր համարվել էլ չենք կարող, որի համար աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները մեզ չեն կարող շրջանցել․ «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» կենտրոնի տնօրեն Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Այո, այդպես է։ Վերջին երկու ամսում՝ կապված կորոնավիրուսի արշավի հետ, աշխարհում տնտեսական համակարգերը ենթարկվել են գրոհի։ Հզոր երկրները, այդ թվում՝ Չինաստանը, որը վերջին տասնամյակում հասել է տնտեսական զարգացման իր գագաթնակետին, առաջին հարվածը կրեց։ Թվում էր, թե այն կլոկալացնի այս ամբողջ խնդիրը, հեշտ կլինի դիմակայել։ Բայց պարզվեց, որ ոչ։ Հատկապես վերջին շաբաթվա ընթացքում մենք տեսնում ենք, որ այդ վարակը գծային ընդարձակման փուլից տեղափոխվել է էքսպոնենցիալ փուլ (բոլոր ուղղություններով): Մենք տեսնում ենք, որ ծավալային ընդարձակման ռեժիմի պայմաններում հարվածում է՝ չխնայելով ոչ մի երկրի՝ զարգացած, զարգացող։

Այն նաև մեր տարածաշրջանում է դարձել լուրջ խնդիր․ տեսնում ենք, թե ինչպես է Իրանը լրջագույն խնդիրների դիմակայում։ Բնականաբար, այս ամենն ազդել է տնտեսական համակարգի վարքագծի վրա՝ կորուստներն ակնհայտ են, տեսանելի են։ Դրան գումարվել են նաև այլ խնդիրներ։ Մենք տեսնում ենք, որ այդ զարգացումները՝ կապված վիրուսի տարածման հետ, բերել են ավելի լուրջ խնդիրների։ Տնտեսությունը, հատկապես չինական, արձագանքել է պահանջարկի կրճատմամբ, և, բնականաբար, կրճատվել է թողարկումը՝ հարյուրավոր, հազարավոր ընկերություններ են փակվել։ Այս ամենը չէր կարող գլոբալ ալիքներ չառաջացնել»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում