COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում: Այդ մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը:
Նրա խոսքով, հիվանդացած երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել մի խումբ անձանց հետ միասին, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ էին գտնվում, և որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել էր մարտի 10-ին անցկացված կրկնական թեստավորման ընթացքում: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ վարակված երեխան 12 տարեկան է: Նշվում Է, որ մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը, ներառյալ երեխան, նույն ընտանիքի անդամներ են:
Նշենք, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 23 դեպք: