ԱՄՆ-ում ավելի քան հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 31 մարդ, հայտնում է New York Times-ը: «Մարտի 10-ի դրությամբ 37 նահանգներում և Վաշինգտոն քաղաքում կորոնավիրուս է հայտնաբերվել առնվազն 1004 մարդու մոտ, վիրուսով վարակված 31 մարդ մահացել է»,- գրում է թերթը:
Կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը գրանցվել է Վաշինգտոնի (279), Կալիֆոռնիայի (178) և Նյու Յորքի (173) նահանգներում:Կորոնավիրուսով վարակվածներից 24-ը մահացել են Վաշինգտոնի նահանգում, երեքը՝ Կալիֆոռնիայում, երկուսը՝ Ֆլորիդայում, մեկը՝ Նյու Ջերսիիում, ևս մեկը՝ Հարավային Դակոտայում:
Մարտի 10-ին Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է այդ տարածքում մեկ մղոն շառավղով ԱՄՆ-ում առաջին կարանտինային գոտու ստեղծման մասին: Նահանգապետի խոսքով՝ երկու շաբաթով կփակվեն դպրոցները և բոլոր այն հաստատությունները, որտեղ մարդկային կուտակումներ են լինում: