Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջանին:
Հիվանդը Թուրքիայի քաղաքացի է և վերջերս է վերադարձել Եվրոպայից: Նրա վիճակը գնահատվում է կայուն, նա կարանտինի մեջ է: