ԱՄՆ-ում նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախընտրական հավաքները COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին Twitter-ում հաղորդել է նրա ընտրարշավի ներկայացուցիչ Քեյթ Բեժինգֆիլդը։
Նա նշել է, որ հիվանդության պատճառով չեղարկվել է Քլիվլենդում կայանալիք նախընտրական հավաքը։
«Պաշտոնատար անձանց կարգադրության համաձայն, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով, Օհայոյի նահանգում Քլիվլենդի մեր հավաքը այսօր երեկոյան չեղարկվում է»,- գրել է Բեժինգֆիլդը։
Ավելի վաղ նույն պատճառով չեղարկվել էր դեմոկրատ մեկ այլ թեկնածուի՝ Բերնի Սանդերսի նախընտրական հավաքը։