Միացյալ Նահանգները պատրաստ է Թուրքիային Patriot զենիթահրթիռային համակարգեր մատակարարել՝ Ռուսաստանից ձեռք բերած С-400 համակարգերը ետ վերադարձնելու պայմանով: Այս մասին հաղորդել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ռազմական օգնության վերաբերյալ խնդրանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ այս հարցի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի տեսակետները պարզ են եղել այն օրից, երբ նա ստանձնել է իր պարտականությունները: