Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես». Էրդողանին ուղղված խոսքերը Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքի առիթ են դարձել

Թուրքիայի խորհրդարանում Իդլիբի վերաբերյալ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացրած առաջարկների քննարկումը վերածվել է ծեծկռտուքի։

ԺՀԿ խմբակցության նախագահ, պատգամավոր Էնգին Օզքոչի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած խիստ քննադատական և վիրավորական հայտարարությունները հարուցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  ներկայացուցիչների զայրույթը։

Օզքոչն ամբիոնից պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, թե «Թուրքիայի պայքարը սևացնել ցանկացողները ստոր, անպատիվ և դավաճան են»։ Օզքոչը Էրդողանին մեղադրել է վերջին տարիների ընթացքում 3 մլն մուսուլմաններիի սպանության պատճառ դառնալու մեջ։ Նա հիշեցրել է նաև  Էրդողանի խոսքերը, երբ նա սպանված թուրք զինվորների մասին արհամարհանքով էր արտահայտվել՝ ասելով «Պարոն Օջալանը այս պահին հաշվում է, թե քանի գանգ է (kelle) ձեռք գցել»։

«3 միլիոն մուսուլմանի սպանությանը հավանություն տվողը, զոհերին գլխաքանակով հաշվողը անպատիվ, անամոթ, անարժան, դավաճան է։ Նման մարդը չի կարող Թուրքիայի  Հանրապետության նախագահը լինել։ Ռեջեփ Թայիփ Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես», – հայտարարել է Օզքոչը։

Էրդողանին ուղղված խիստ հայտարարությունների պատճառով ԱԶԿ-ական պատգամավորները դժգոհության ալիք են բարձրացրել և նիստը հարկադրաբար ընդմիջվել է։ Հենց ընդմիջման ընթացքում էլ պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում