ԱՄՆ-ը հաստատել է Աֆղանստանում զորքերի թվի կրճատման մեկնարկը արմատական «Թալիբան» շարժման հետ համաձայնության շրջանակներում՝ հայտարարել է Պենտագոնը:
Գործակալությունը նշել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը Աֆղանստանում սկսել են 135 օրվա ընթացքում իրենց թիվը 8600-ի հասցնելու գործընթացը: Նշվում է, որ ամերիկյան կողմը կշարունակի հակաահաբեկչական գործողությունները «Ալ-Քաիդա» և «ԴԱԻՇ» խմբավորումների դեմ: Վաշինգտոնը նաև մտադիր է շարունակել աջակցել Աֆղանստանի անվտանգության ուժերին: