Պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է փոփոխություն կատարել նախագահի ժամկետների վերաբերյալ՝ գրում է gazeta.ru-ն:
Նա կողմ է արտահայտվել այն առաջարկին, որ այն անձինք, ովքեր զբաղեցնում են պետության ղեկավարի պաշտոնը սահմանադրական փոփոխությունը ուժի մեջ մտնելու պահից, կարող են թեկնածուներ դառնալ նախագահական ընտրություններում հիմնական օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո: Ընդ որում նախագահի պաշտոնավարման նախորդ ժամկետների քանակը զրոյացվելու է: