Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Կրիտիկական ժամկետը ապրիլի 1-ն է. նավթի գների անկումը ՀՀ տնտեսության վրա կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն թողնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը։

– Պարոն Գևորգյան, նավթի համաշխարհային գների անկումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա և ի՞նչ ժամկետում այն արդեն զգալի կլինի։

– Որ ազդեցություն կունենա նավթի գների անկումը Հայաստանի տնտեսության վրա որևէ տեսակի, դա հաստատ է, բայց դժվար է ասել, թե ինչպիսի։ Սա ինչ-որ տեղ շոկային տատանում է, որը կարող է շատ կարճ տևել, հետևաբար, դժվար թե մեծ ազդեցություն ունենա մեր տնտեսության վրա։ Իսկ եթե երկարաժամկետ պահպանվի իրավիճակը, ապա այդ ազդեցությունը կարող է երկակի լինել։ Հայաստանը նավթամթերք ներկրող երկիր է և հիմա, երբ մրցակցություն կա, հնարավոր է՝ Հայաստանում նավթամթերքի գները իջնեն։

Սա դրական ազդեցությունն է, բայց կանխատեսվում է, որ բացասական ազդեցությունը ևս մեծ կլինի, քանի որ մենք տնտեսապես կախված ենք հենց Ռուսաստանից։

– Այո, նավթամթերքի գների նվազումը դրական ազդեցությունն է։ Մյուս՝ բացասական ազդեցությունը կարող է լինել տրանսֆերտների նվազումը։ Տրանսֆերտները հիմնականում Հայաստան գալիս են Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի ֆինանսական միջոցների մեծ մասը ձևավորվում է հենց նավթի գների շնորհիվ։ Կոպիտ ասած, եթե նավթի գինը ցածրանում է՝ փողը քչանում է։ Այս դեպքում, այո, տրանսֆերտները կնվազեն, բայց այստեղ շատ ուշագրավ բան կա, որը մենք չենք գնահատել։ 2019 թվականը եղել է մասնավոր տրանսֆերտների ամենացածր մակարդակը Հայաստանում վերջին 20-30 տարվա մեջ։ 2019-ին եղել է 540 միլիոն դոլար ընդամենը։ Սա այն դեպքում, երբ նախկինում դա լինում էր 1.5 միլիարդ, 1.3 միլիարդ։ Եվ ուշագրավն այն է, որ եթե նախկինում տրանսֆերտների նվազումը շատ արագ ու շատ ուղղակի բացասական ազդեցություն էր ունենում մեր տնտեսության վրա, ապա 2018-2019 թվականներին որևէ բացասական ազդեցություն մեր տնտեսությունը չի զգացել։ Սա շատ կարևոր բան է։

Մասնավոր տրանսֆերտների կտրուկ նվազման ֆոնին Հայաստանի արտաքին պահուստները կտրուկ աճել են։ Սա խոսում է տնտեսության որակի, կառուցվածքի, տնտեսական համակարգի փոփոխության մասին, որը շատ արագ է տեղի ունեցել, և դա շատ լավ երևույթ է։ Բայց հիմա, եթե նավթի գները արագ տեմպերով իջնեն, որը աշխարհում կառաջացնի որոշակի տնտեսական ցնցումներ թե՛ դրական և թե՛ բացասական իմաստով։ Բայց թե դրա ազդեցությունը Հայաստանի վրա ինչպիսին կլինի, այս պահին կոնկրետ գնահատական տալը դժվար է։ Բայց միանշանակ է, որ ազդեցությունը կլինի և՛ բացասական, և՛ դրական։

Փորձագետները անգամ ԵՏՄ-ի փլուզում են կանխատեսում՝ պայմանավորված Ռուսաստանում ստեղծվող իրավիճակով։

– Եթե երկարաժամկետ լինի իրավիճակը, ապա նավթ արտահանող երկրների համար իսկապես շատ մեծ պրոբլեմներ կարող են ստեղծվել, ինչը ինձ համար շատ ուրախալի է, առաջին հերթին շատ վատ հետևանքներ են լինելու Ադրբեջանի համար։

Պարոն Գևորգյան, իսկ երկարաժամկետ ասվածի տակ ի՞նչ ժամանակահատված կարելի է հասկանալ, որպեսզի գնահատելու լինենք ազդեցությունը։

– Ես կասեի, որ 4-5 ամիս, եթե նավթի գինը լինի 40 դոլար, ապա դա արդեն շատ շոշափելի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա՝ և՛ դրական, և՛ բացասական իմաստով։ Նավթամթերք ներկրող երկրները, որոնք հիմնականում զարգացած երկրներն են՝ ամբողջ Եվրոպան, Ճապոնիան, Ավստրալիան և այլն, ապա իրենց համար նավթի գնի անկումը կարող է բավական դրական ազդեցություն թողնել։ Իսկ նավթ արտահանող երկրները, որոնք հիմնականում զարգացման ցածր մակարդակ ունեն, ապա դրանց վրա ազդեցությունը, իհարկե, խիստ բացասական է լինելու։

Պարոն Գևորգյան, ամեն դեպքում, օրինակ, ինչքա՞ն ժամանակ է պետք, որ Հայաստանում բենզինի գինը նվազի։ Սովորաբար, երբ նման գնանկումներ են լինում, Հայաստանում բենզին ներկրողները ասում են, որ մեծ պաշարներ ունեն և չեն կարող գին իջեցնել։ Ու երբ գալիս է գին իջեցնելու ժամանակը, համաշխարհային շուկաներում վառելիքի գինը կրկին կայունանում է, բարձրանում է։

– Ամեն դեպքում մի քանի ամիս պետք է աչքի առաջ ունենալ։ Բայց ասեմ, որ այս օրերին բենզինը 390 դրամ է դարձել։ Եվ սա տեղի է ունեցել այն պարագայում, երբ նավթի համաշխարհային գները դեռ չէին իջել։

Հաշվի առնելով նախկին նման ցնցումները, իհարկե ոչ այս մասշտաբի, ի՞նչ կանխատեսում ունեք։ Հնարավո՞ր կլինի արագ կայունացնել իրավիճակը։ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը կգա՞ն համաձայնության, քանի որ երկուստեք ձեռնտու չէ այս վիճակը։

– Ես էլ եմ հակված մտածելու, որ սա խաղացողների միջև հարաբերություններ պարզելու ընթացք է։ Նավթի գինը կարող է շատ արագ կարգավորվել ընդամենը մեկ համաձայնագրով, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, որն էլ ցույց է տալիս, որ վիճակը կարող է երկար տևել։ Դա շուկաներ չկորցնելու խնդիրն է։ Ռուսաստանը չգնաց ՕՊԵԿ-ի հետ պայմանավորվելու, որովհետև ինքն այդ դեպքում կկորցներ շուկաներ։ Դրա համար ինքը թողեց, որպեսզի նավթի արդյունահանումը չսահմանափակվի, որպեսզի ինքը կարողանա իր էժան նավթով նոր շուկաներ գրավել։ Ամեն դեպքում պետք է մի քիչ սպասել։ Կրիտիկական ժամկետը ապրիլի 1-ն է, որովհետև ՕՊԵԿ-ի նախկինում կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է ապրիլի 1-ին։ Այս օրը, եթե համաձայնության չեկան, ապա ոչ թե կմնան նախկին սահմանափակումները, այլ ոչ մի սահմանափակում առհասարակ չի լինի։ Դրա համար ինչ-որ լինելու է, կլինի մինչև ապրիլի 1-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում