Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում և մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը՝ տեղեկացնում է Interfax-ը:
Շտաբը որոշել է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:
Նովրուզն Ադրբեջանում նշվում է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:
Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 11-ի: