Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը առաջարկել է իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին համատեղ գործարկել նավթային հանքավայրերը Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Առաջարկվում է գործարկել նավթահորերը նրանց փոխարեն, ովքեր այժմ վերահսկում են այդ տարածքները․ Էրդողանը նրանց անվանել է «ահաբեկիչներ»: Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Նույն առաջարկը կարող էր արվել նաև ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին:
Անցյալ տարվա նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կպահպանի Սիրիայում նավթի վերահսկողությունը: Ինչպես պարզաբանել է ամերիկացի գեներալ Մարկ Միլլին, զինված ուժերը պարեկություն կկատարեն Դեյր էզ-Զորի Conoco նավթային հանքավայրերում: