Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարին կմասնակցի 6 մարզիկով:
Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան: Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը կանցկացվի Բուդապեշտում մարտի 19-22-ը, որտեղ ուղեգրերի համար կպայքարեն 57 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ Հրայր Ալիխանյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը, 97 կգ Հաջիմուրադ Գացալովը և 125 կգ Լևան Բերիանիձեն:
Մարտի 10-ից ազատ ոճայինները ուսումնամարզական հավաք են սկսել «Օլիմպավանում»: Այս պահին հավաքի են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: