ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ընտանիքը ողջ է մնացել ինքնաթիռի վայր ընկնելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կիրակի առավոտյան 47-ամյա Ջեյսոն Դոերտին 22-ամյա որդու՝ Քալեբի եւ շան հետ անձնական օդանավով մեկնել էին ճանապարհորդության: Ընտանիքը Դեստին քաղաքի օդանավակայան էր հասնում, երբ օդանավը շարքից դուրս է եկել եւ ընկել ծառի վրա: Ուղեւորները հրաշքով ողջ են մնացել եւ ոչ մի վնասվածք չեն ստացել:
Տեղի բնակիչները նկատել են վայր ընկած ինքնաթիռը եւ աստիճանի օգնությամբ ճանապարհորդներին ներքեւ են իջեցրել: «Անհավատալի է, բայց այս երկուսը և նրանց շունը փրկվել են վթարից առանց քերծվելու», – Facebook-ում գրել է Օկալուսի շրջանային ոստիկանությունը: Ըստ նախնական վարկածի ՝ օդանավը շարժիչի հետ կապված խնդիրներ է ունեցել: Գործը քննվելու է: