ԱՄՆ դատարանը որոշել է, որ Իրանը պատասխանատվություն է կրում ՀԴԲ-ի նախկին գործակալԿՀՎ-ին տեղեկություններ փոխանցող Ռոբերտ Լեւինսոնին «պատանդ պահելու եւ տանջելու» համար: Համապատասխան որոշում է կայացրել Վաշինգտոնի դաշնային դատավոր Թիմոթի Կելլին:
25 էջանոց փաստաթղթում հաստատվում է, որ դատավորը կբավարարի Լուինսոնի ազգականների հայցը պատասխանող կողմի՝ Իրանի բացակայության դեպքում: Ինչպես նշվում է, ազգականները 1.5 մլրդ դոլար փոխհատուցում են պահանջում, սակայն դատավորը փոխհատուցման կոնկրետ գումարին չի անդրադարձել: Դատավորը նշել է, որ ոչ ոք ամերիկացու ճակատագրի մասին տեղեկություններ չունի: «Եթե նա ողջ է, ապա նրան պատանդ են պահում ամերիկյան պատմության մեջ ամենաերկար ժամանակով»,-նշել է դատավորը:
ՀԴԲ-ի նախկին աշխատակից Ռոբերտ Լեւինսոնը անհետ կորել է 2007 թվականին Իրանում: Ըստ Ասոշեյթեդ պրեսս գործակալության, ամերիկացին Իրանում աշխատում էր ԿՀՎ-ի համար: Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են իրենց կապը Լեւինսոնի անհետացման հետ: