Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հետազոտվել նոր կորոնավիրուսի առկայության համար: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, ԱՄՆ առաջնորդը երկարատև շփումներ չի ունեցել կորոնավիրուսով վարակված հիվանդներից որևէ մեկի հետ:
«Նա ոչ մի ախտանիշ էլ չունի: Նախագահ Թրամփը նախկինի պես շատ լավ է զգում, և նրա բժիշկը ուշադիր հետևում է նրան», – ասաց Գրիշամը: