Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Բարսելոնան» զիջել է դիրքերը, իսկ «Փյունիկը», «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»…

2020 թվականի ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 6 թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Արարատը», «Շիրակը», «Լոռին», «Ալաշկերտն» ու «Նոա»-ն։ Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի ավարտից մեկ տուր առաջ նշված ակումբները ապահովել են տեղը լավագույն վեցյակում։ Կանոնակարգի համաձայն՝ երկու հիմնական շրջանի ավարտից հետո 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները ևս երկու շրջափուլով վիճարկելու են մրցանակային տեղերը, իսկ 7-10-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարելու են Բարձրագույն խմբում իրենց տեղը ապահովելու համար։

Հիշեցնենք, որ վերջերս Երևանի համանուն թիմը հրաժարվեց շարունակել ելույթները Բարձրագույն խմբում, ուստի 7-9-րդ տեղերում գտնվող «Փյունիկը», «Ուրարտուն» և «Գանձասար-Կապանը» մրցաշարային առումով ոչ այնքան կարևոր հանդիպումներ կանցկացնեն միմյանց միջև։ ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը կմասնակցեն 11 թիմեր։ Ներկայիս 9 ակումբներին կմիանան «Վանը» և «Լոկոմոտիվը», որոնք երեկ ՀՖՖ-ի կողմից բարձրագույն լիգայում ելույթ ունենալու արտոնագրեր ստացան։

Ինչևէ, Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի մարտին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Մեր չեմպիոնը՝ «Արարատ-Արմենիան», եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում բավական հաջող ելույթների շնորհիվ անցյալ տարի հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 783-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:

Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է, որը այս տարի ելույթ չի ունենա եվրագավաթների խաղարկությունում: Վերջինիս անցյալ տարի ևս հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունւմ: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 773-րդ հորիզոնականում է:

ՀՀ փոխչեմպիոնին 27 հորիզոնականով զիջում է գավաթակիր «Ալաշկերտը»: Վերջինս նախորդ տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը:

Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 611-րդ, «Նեֆթչին»՝ 679-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 744-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 875-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիային» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 855-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ:

Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում «Բարսելոնան» զիջել է առաջատարի դիրքը։ Այս պահին առաջին հորիզոնականում անգլիական «Լիվերպուլն» է, որն ունի 15846 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» ունի 14390 միավոր: Երրորդը բրազիլական «Ֆլամենգոն» է, իսկ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»։ 6-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որին հաջորդում են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը», բրազիլական «Պալմեյրասը», արգենտինական «Բոկա Խունիորսը» և իսպանական «Վալենսիան»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 44-րդ հորիզոնականում է:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 70-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 61-րդն է, «Կրասնոդարը»՝ 84-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 90-րդը:

Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Մասնավորապես, լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 4 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 195-րդն է: Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էլ, առաջին անգամ հայտնվելով լավագույն 1000 մարզիչների շարքում, 831-րդն է։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 922-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 955-րդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում