Երեկ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուզբեկստանում և Տաջիկստանում։ Երկու մայրաքաղաքների բնակիչներն էլ խուճապահար լքել են իրենց բնակարանները և գիշերել փողոցում: Երկրաշարժը զգացվել է Կենտրոնական Ասիայի գրեթե ողջ տարածքում: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Սա օրվա ընթացքում արդեն երկրորդ երկրաշարժն է: Մինչ այդ, ավելի թույլ ցնցումներ էին գրանցվել Տաջիկստանի տարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը հավանաբար եղել է Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանագծին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ: