ԱՄՆ-ի կոնգրեսական, Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Մարկ Մեդոուզը որոշել է մինչեւ մարտի 11-ը տանը մնալ այն բանի պատճառով, որ 10 օր առաջ կորոնավիրուսով վարակվածի հետ է շփվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանների խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից մինչև 29-ը Մերիլենդի նահանգում:
«Առայժմ Մեդոուզը ոչ մի ախտանիշ չունի, բժիշկների նախազգուշական ստանդարտ միջոցառումների համաձայն՝ նա տանը կմնա մինչև չորեքշաբթի օրը, մինչև լրանա 14-օրյա ժամանակամիջոցը»,- ասված է օրենսդրի պաշտոնական ներկայացուցիչ Բեն Ուիլյամսոնի՝ մարտի 9-ին տարածված գրավոր հայտարարության մեջ: Համանման միջոցներ են որոշել ձեռնարկել ևս չորս հանրապետական օրենսդիրներ, որոնք խորհրդաժողովում շփվել են վարակակրի հետ: