Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հայկական սփյուռքի որոշ ուժեր ՌԴ-ում իրենց խաղն են խաղում. վստահեցնում եմ՝ Մոսկվան կընդունի Արցախի ցանկացած թեկնածուի հաղթանակը

Արցախում այս ամսվա վերջին օրը սպասվող նախագահական ընտրությունները ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանով հետաքրքրվող այլ պետությունների հետաքրքրության կենտրոնում են։ Թե որքանով է այդ հետաքրքրությունն ուռճացվում մամուլում՝ որոշակի դիվիդենդներ ստանալու համար, հստակ չէ, բայց որ այս ուղղությամբ աշխատում են կոնկրետ ուժեր՝ հստակ է։ Մամուլը վերջին շրջանում  պարբերաբար հրապարակում է ինֆորմացիա, որ Մոսկվան աջակցում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, և որ նրան օգնելու համար նույնիսկ քաղտեխնոլոգներ է ուղարկել Արցախ։ Ճիշտ է՝ Բաբայանի ու Մայիլյանի Մոսկվա մուտքի արգելքի մասին տեղեկատվությունը հերքվեց հենց  այդ գործիչների կողմից, այդուհանդերձ հետաքրքիր է՝ ինչ նպատակով այդ լուրը դրվեց շրջանառության մեջ, և ինչու էր նախկին համակարգի ջերմեռանդ աջակից Գառնիկ Իսագուլյանն այն հաստատում։

Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը հետևում է արցախյան ընտրությունների քարոզարշավին, դրա  շուրջ հրապարակումներին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տարասովը վստահեցրեց՝ Մոսկվան որևէ թեկնածուի չի աջակցում, չկա  որևէ նախապատվություն. «Մոսկվան այդ ընտրությունների ընթացքին հետևում է ճիշտ այնպես, ինչպես դուք։ Մոսկվան ընդհանրապես չի խառնվում որևէ գործընթացի։ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենք են որոշում իրենց քաղաքական ճակատագիրը։ Ես դա ձեզ շատ կոմպետենտ կերպով վստահեցնում եմ»։

Տարասովի դիտարկմամբ՝ այս ընտրությունները պատմական են, որովհետև, նրա կարծիքով,  քաղաքական ասպարեզից հեռանում է պատմական ֆիգուր՝ Բակո Սահակյանը. «Նա շատ հմուտ հայ քաղաքական գործիչ է։ Ես անձամբ  կցանկանայի տեսնել Հայաստանի հեղափոխական իշխանության սիմբիոզը  Լեռնային Ղարաբաղի այդպիսի հմուտ գործչի հետ։ Նա շատ բան ուներ դեռ անելու, հատկապես, երբ իրավաբանորեն նա մի անգամ էլ կարող էր առաջադրվել։ Բայց նոր ընտրություններ են, Լեռնային Ղարաբաղի հայերը կորոշեն իրենց քաղաքական ճակատագիրը, ու դա իրենց իրավունքն է»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է, սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ ու այն առանձնացնել Հայաստանից չի կարելի. «Բայց կրկնում եմ՝ դա լինելու է Լեռնային Ղարաբաղի հայերի որոշումը»։

Անդրադառնալով Մոսկվայի կողմից Վիտալի Բալասանյանին աջակցելու  մասին մամուլի հրապարակումներին ու առանձին գործիչների հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց. «Գիտեք, ես անկեղծորեն  և շատ կոմպետենտ ձևով կարող եմ հայտնել՝ այո՛, ռուսական ԶԼՄ-ներում հրապարակվում են որոշ PR հոդվածներ։ Բայց պաշտոնական տեսակետը հետևյալն է՝ մենք բոլոր թեկնածուներին հավասար ենք նայում։ Հատկապես, երբ հստակ է, որ նման հայտարարություններով ընդամենը ներքին  հարցեր են լուծվում, փորձում են որոշակի հակառուսական տրամադրություններ ստեղծել։ Դա ներքին խնդիր է։ Մոսկվան կընդունի Արցախի ցանկացած թեկնածուի հաղթանակը»։

Խոսելով Մասիս Մայիլյանի ու Սամվել Բաբայանի՝ Ռուսաստան մուտքի արգելքի  վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին՝ Ստանիսլավ Տարասովն ասաց. «Դա արհեստական թեմա է։ Ռուսաստանում հայկական սփյուռքի շատ կոնկրետ ուժեր իրենց խաղն են խաղում, որոնց ջանքերի շնորհիվ նման ինֆորմացիաներ են տպագրվում, այդ թվում նաև ռուսական մամուլում։ Խոսում են մեկ Մասիս Մայիլյանի մասին, մեկ էլ՝ մեկ ուրիշի։ Բայց ես վստահեցնում եմ՝ դա իրականությանը չի համապատասխանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում