Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը: Այդպիսով վարակվածների թիվը հասել է 11-ի:
«Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ, որոնք վերադարձել են Իրանից, հաստատվել է կորոնավիրուսով վարակման փաստը»,- ասված է հաղորդագրության մեջ: Շտաբի տվյալներով՝ վարակվածները տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցում: Ավելի վաղ Ադրբեջանում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման ինը դեպք: Բոլոր վարակվածները մինչ այդ եղել են Իրանում: