Thursday, 18 04 2024
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը

Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք. Սերժ Սարգսյանի քաղաքական ողբերգությունը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս, երբ հայտնի դարձավ, որ 3 «հին» հանրապետականներ դուրս են եկել այդ կուսակցությունից, ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ին խիստ քննադատության ենթարկելու հերթական առիթը հիշեցի։

Գիտե՞ք, որն է Սերժ Սարգսյանի քաղաքական ողբերգությունը։ Նա չի կարողացել ճիշտ մարդկանցով համալրել իր շրջապատը։

Ընդ որում, խոսքը հենց այդ 3 անձանց չի վերաբերում։ Ում ավելի շատ է օգնել տարբեր առումներով (բազմաթիվ չբարձրաձայնած փաստեր կան), նա ավելի ուժեղ է հարվածել թիկունքից ու լքել նրան։ Ովքեր, ժամանակին Սերժ Սարգսյանի «մարդ» համարվելով, վայելել են իշխանության բոլոր բարիքները, դրա համար մազաչափ անգամ արժանիք չունենալով, նախկինում քաղաքական դաշտի երերալուն պես, վերջերս էլ՝ իշխանափոխության օրերին, առաջինն են լքել նրան։

Հիմա ամենաթարմ օրինակի մասին. այս երեք անձինք մեղավոր չեն, մեղավորը ՀՀԿ-ն է՝ իր ղեկավարով, որ ժամանակին հենց նրանց է վստահել ու իշխանական հիերարխիայում փափուկ տեղ ապահովել։

Եթե ՀՀԿ-ի «շեն ու լեն» օրերին նրանք դուրս գային կուսակցությունից ու կոշտ քննադատություններ հնչեցնեին, գուցե անգամ խիստ սկզբունքային ու անկաշառ մարդիկ համարվեին, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ընկածին դանակահարելը ո՞րն է։ Եթե ՀՀԿ-ի ներսի տրամադրությունները, կառավարման ձևն անընդունելի էին, ինչու՞ այդ խնդիրներից ավելի վաղ չէին խոսում, երբ մանդատ ու պաշտոն ունեին։

Եվ նախկինում հնչած քննադատության մասին. հատկապես ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ և հանրությունը, և փորձագիտական շրջանակները մշտապես պահանջ էին հնչեցնում, որ ՀՀԿ-ի հին «գվարդիան» այլևս չպետք է խորհրդարան գնա, հարկավոր է նոր դեմքերի, թարմ ուժերի ճանապարհ տալ։ Եվ ի՞նչ։

Սերժ Սարգսյանի ցուցակում չանտեսվեցին հին հանրապետականները, որոնց մամուլը հաճախ անգամ «ծերակույտ» էր որակում, իսկ նրանց կուսակցական «պահեստազոր» չուղարկելը՝ խիստ քննադատության ենթարկում։ Սակայն այդ քննադատության ալիքը ՀՀԿ-ն բանի տեղ չդրեց։ Ընդ որում, «հները» պահպանվում էին ոչ միայն խորհրդարանում, այլև կառավարման օղակում։ Այնպես որ, ինչ ցանել եք, այն էլ հնձում եք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում