Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի մոտ կորոնավիրուսի նոր տեսակ է ախտորոշվել, հաղորդում է BFMTV-ն՝ քաղաքական գործչի շրջապատին հղումով:
Ներկայումս նախարարը բուժվում է և «իրեն վատ չի զգում»: Նշվում է, որ Ռիեստերը ավելի վաղ այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով, որտեղ մի քանի հոգու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Համաձայն վերջին տվյալների, աշխարհում վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը: 3.877 մարդ արդեն մահացել է, իսկ ապաքինցել է ավելի քան 62 հազար հիվանդ: