Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Լևոն Զուրաբյան. «Սադամ Հուսեյնն էլ իննսունինը տոկոս աջակցություն կստանար»

«Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերությունը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի` Սերժ Սարգսյանը մնում է այն քաղաքական գործիչը, ում օգտին առավելագույնը կքվեարկեին, եթե կրկին տեղի ունենային ՀՀ նախագահի ընտրություններ: «Նա գրեթե երեք անգամ ավելի շատ կողմնակիցներ ունի (28%), քան հաջորդ առավել ուժեղ հնարավոր թեկնածուն` Գագիկ Ծառուկյանը (10%)»,- նշված է հետազոտության մեջ: Սրանից զատ` հետազոտության մեջ նշված է, որ կան քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, որոնց բնակչության որոշ հատված ձայն չէր տա, և որ հարցվողների քառորդից ավելին (27%) ասում է, որ երբեք չի քվեարկի Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին: «Նույն հաջողությամբ կարելի էր Սադամ Հուսեյնի կառավարման ժամանակ հարցում անցկացնել Սադամ Հուսեյնի ժողովրդականության մասին: Վստահ եմ, որ շատ մաքուր հարցման արդյունքներով, Սադամ Հուսեյնը կստանար իննսունինը տոկոս աջակցություն: Հայաստանում հասարակությանն ահաբեկելու ծավալներն այնքան մեծ չեն, որքան Իրաքում, դրա համար էլ Սերժ Սարգսյանը ստացել է 28 %: Ենթադրենք, թե այդ կազմակերպությունն անցկացրել է օբյեկտիվ սոցիոլոգիական հարցում: Այդ դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս: Միգուցե բացել են տեղական ֆիրմա՞ սոցիոլոգիական հարցման համար: Ովքե՞ր են այդ հարցումներն անցկացնողները. մեր տեղացի մասնագետնե՞րը, թե՞ արտերկրից են ժամանել և թարգմանիչների միջոցով անցկացրել սոցհարցումները: Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում»,- սոցհարցումների մասին «Առաջին լրատվական»-ի հարցին այսպես արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը մեր զրույցի ժամանակ նշեց, որ Հայաստանում գոյություն չունի սոցիոլոգիա, և ոչ մի տեղական սոցիոլոգիական կենտրոն չի տրամադրում ճշգրիտ տեղեկատվություն և չի կարող տրամադրել երկու պատճառով: Առաջինն, ըստ Լևոն Զուրաբյանի, այն է, որ մեր հասարակության մեծամասնությունը վախի մթնոլորտի պատճառով չի ասում այն, ինչ մտածում է, և երկրորդ` իշխանությունները թույլ չեն տալիս սոցիոլոգիական ծառայություններին օբյեկտիվ հարցումներ անցկացնել և հրապարակել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իր մտերիմ սոցիոլոգներից մեկը խոստովանել է, որ հրաժարվում է քաղաքական սոցհարցումներ անցկացնել, քանի որ Հայաստանում հնարավոր չէ օբյեկտիվ հարցումները հրապարակելը: Սոցիոլոգը, ըստ Զուրաբյանի, նշել է, որ իրենց վրա իշխանությունը գործադրում է ամեն տեսակ ճնշումներ, ընդհուպ մինչև` մարդուն վերացնելը: Իսկ «Պոպուլուսի» ներկայացրած այն տվյալները, որ հայաստանցիների միայն 3%-ը իր քվեն կտա Հայ ազգային կոնգրեսին, Լևոն Զուրաբյանը համարեց ծիծաղելի: «ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը հազարավոր մարդկանց փողոց է հանում և հանրահավաք անցկացնում: Չկա մեկ այլ քաղաքական ուժ, որը կարողանա ոչ միայն այդպիսի մարդաշատ հանրահավաք անցկացնել, այլև որևէ զանգվածային միջոցառում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում