Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել ևս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն, բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել էին Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են և մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում: Պարզվել է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 20-ի (Չինաստանի երկու քաղաքացի, Իտալիայից վերադարձած 17 ռուսաստանցի և մեկ իտալացի):