Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ Սիրիայի հարցում օգնության խնդրանքով, հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի ղեկավարը նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Էրդողանը հստակեցրել է, որ օգնություն է խնդրել Թուրքիայի սահմանների պաշտպանության, ինչպես նաև միգրացիոն մարտահրավերների պատճառով: