Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

Նավթի համաշխարհային գների նվազումը չի կարող շատ արագ ազդել Հայաստանում բենզինի գնի նվազման վրա

Նավթի համաշխարհային գները սրընթաց անկում են ապրում: Ըստ միջազգային մամուլի՝ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում ընկել է 42,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 31,74 դոլար: Նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գները սկսեցին նվազել այն նորությունների ֆոնին, որ «ՕՊԵԿ+»-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը:

Արդյունքում ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չի ունենա ոչ մի երկիր: Նավթի շուկայում տիրող խուճապի պայմաններում վառելիքի արժեքն այժմ կարող է ընկնել բարելի դիմաց մինչև 20 դոլար։

Այսպիսով, արձանագրվում է նավթի և նավթի հումքով վառելիքի գների հերթական համաշխարհային խոշոր գնանկումը, ինչը պետք է հանգեցնի նաև վառելիքի սպառողական գների նվազման։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝  նավթի համաշխարհային գների անկումը կարող է անդրադառնալ Հայաստանում վառելիքի գների նվազման վրա ևս, սակայն դա կարճ ժամանակում չի կարող լինել, քանի որ կան կուտակված պաշարներ, կնքված պայմանագրեր:

«Իհարկե, այն շուկաների վրա, որոնք այս պահին գտնվում են ազդեցության գոտում, և դրանցից մեկն էլ ռուսական շուկան է, արդեն ֆյուչերսներն արձագանքել են, գների անկում կա մինչև 30 տոկոս։ Ինչ վերաբերում է  բենզինի գներին, դրանք այդքան միանշանակ չեն և այդքան շուտ չեն արձագանքի առկա միտումներին։ Բայց եթե այսպես շարունակվի, 2-3 ամսվա ընթացքում կարող են որոշակիորեն նվազել գները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում, իր կանխատեսմամբ, այս վիճակը, լարվածությունը երկար չի կարող պահպանվել։ Հիմնական պատճառը կորոնավիրուսն է, դրա ազդեցությունը տնտեսության վրա, և բնականաբար նավթարդյունաբերության սինդիկատը՝ «ՕՊԵԿ+»-ը, ի վերջո համաձայնության է գալու։

«Սա, իհարկե, ստանդարտ դեպքերի զարգացման պարագայում, եթե, իհարկե, դրա հետևում գեոպոլիտիկ դավադրություններ չկան, ինչպիսին, օրինակ, տեղի ունեցան անցած դարի 80-ական թվականներին։ Եթե նման կարգի դավադրություններ չլինեն, և  պատճառը լինի միայն Ռուսաստանի դիրքորոշումը, ապա, կարծում եմ, իրավիճակը շտկելի է։ Հիմնական պատճառը պահանջարկի անկումն է գլոբալ տնտեսության տուրբուլենտ ցնցումների, վարակի տարածման պատճառով։ Պետությունները սկսել են խուճապային տրամադրություններից ելնելով փակել ամեն ինչ՝ սահմանները, գործարքները, ընկերությունները, ինչը շատ լավ է։ Այս իրավիճակում նավթագազային ռեսուրսների պահանջարկը ընկնելու է։ Բնականաբար, այս իմաստով մի կողմից՝  մեր տնտեսությունը կարող է վնասներ կրել՝  պայմանավորված հատկապես Ռուսաստանից  տրանսվերտների ներհոսքի հետ, բիզնես հնարավորությունները կսահմանափակվեն, բայց մյուս կողմից՝ պետք է որ էներգակիրները էժանանան, և այն շուկաները, որտեղից ներկրվում են  բենզինը, բնական գազը, սահմանի վրա մատակարարող երկրները  պետք է վերանայեն գները»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ այս սցենարները պետք է աչքի տակ ունենալ։

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝  մինչև նավթի գների անկման ազդեցությունները հասնեն Հայաստան, իրավիճակը կկայունանա՞, տնտեսագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ի վերջո նավթարդյունահանող երկրները կպայմանավորվեն, որովհետև իրենք իրենց թշնամին չեն։ Դա տնտեսագիտության մեջ կոչվում է անտոմս ուղևորի խնդիր։ Ամեն մեկը մտածում է՝ ինքը դրսևորի օպորտունիստական վարքագիծ, ծանրությունը փոխանցի մյուսի վրա։

Այնպես որ, այս խնդիրը կա, և տվյալ պարագայում Ռուսաստանն է, որ համաձայնության չի գալիս։ Բայց նա էլ այլ տարբերակ չունի, քանի որ այդ երկրի բյուջեի կեսից ավելին էլի ձևավորվում է նավթային եկամուտներից։ Բնականաբար, եթե առաջարկը չի կրճատվում, ապա գները կտրուկ ընկնում են, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ ներկայում այդ գները իջել են մինչև 40 դոլար, իսկ Ռուսաստանի բյուջեն հաշվարկված է հենց 42.5 դոլարի նավթի միջին գնի սահմանի վրա։ Այս իմաստով չեմ կարծում, որ Ռուսաստանը այնպիսի գործողությունների գնա, որ այդ թվից, գնից ավելի ներքև իջնի նավթի գինը միջազգային շուկայում։ Այնպես որ, համաձայնությունները անխուսափելի են»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անոմալ է  համարում այն երևույթը, որ նավթի համաշխարհային գների անկումը հայաստանյան բենզինի և դիզելային վառելիքի շուկայի վրա որևէ ազդեցություն չի ունենում:

«Սա անոմալ երևույթ է ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրի համար։ Այդ անոմալիան, սակայն, ունի իր բացատրությունը։ 2013 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը պարտավորվել է բենզին գնել միայն Ռուսաստանի պետական կորպորացիա հանդիսացող «Ռոսնեֆտ» ընկերությունից: Հենց այդ ժամանակաշրջանից հայաստանյան վառելիքի շուկան դադարել է որևէ կերպ կրել նավթի համաշխարհային գների ազդեցությունը, քանի որ մեր շուկայում բենզինի ու դիզելային վառելիքի գինը որոշվում է ոչ թե շուկայական մեխանիզմներով, այլ «Ռոսնեֆտ»-ի կողմից, որը Հայաստանին մատակարարվող վառելիքի գները ամրակցել է ռուսական շուկայում դրա գնին, որը գործնականում փոփոխության չի ենթարկվում։ «Ռոսնեֆտ»-ի հետ կնքված համաձայնագիրը Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից ի վնաս պետության ու քաղաքացու կնքված խայտառակ գործարքներից մեկն է, որի արդյունքում մեր տնտեսությանը հասցվում է միլիոնավոր դոլարների վնաս, իսկ շարքային սպառողը վառելիքը գնում է համաշխարհայինից բարձր գներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաբաջանյանը։

Բացի այդ, մեր զրուցակցի խոսքով, վառելիքը համակարգաստեղծ ապրանք է, և դրա գինն ազդում է մյուս ապրանքների փոխադրման ծախսերի վրա՝ բարձր պահելով Հայաստանում վաճառվող սպառողական ապրանքների գները։ Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունները պարտավոր են գտնել համապատասխան իրավական մեխանիզմներ «Ռոսնեֆտ»-ի հետ կնքված այդ խայտառակ համաձայնագիրը վերանայելու և այն կամ չեղարկելու, կամ Հայաստանի շահերին համապատասխանեցնելու համար։

«Ժամանակին այդ համաձայնագիրը կնքվել է մի կողմից՝ տուրք տալու համար ռուսական շահերին, մյուս կողմից՝ բավարարելու համար Հայաստանում մենաշնորհային դիրքեր ունեցող վառելիք ներմուծողների շահերը։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը կապ չունի Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահի հետ։ Հետևաբար նոր Հայաստանում պետք է գտնվեն օրինական ճանապարհներ անցյալի այս հանցավոր գործարքները չեղարկելու համար։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում այս հակապետական համաձայնագրի պատճառով։ Հետևաբար իշխանությունները պետք է օր առաջ ձեռնամուխ լինեն «Ռոսնեֆտ»-ի հետ համաձայնագրի վերանայման կենսական խնդրի լուծմանը»,- ընդգծեց Բաբաջանյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում