Ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի գինը իջել է ավելի քան 11%-ով և առաջին անգամ՝ համաշխարհային շուկաների գնանշումներից հետո, ցույց են տրվում առևտրի տվյալները:
Համաձայն CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսայի միջին գինը, բիթքոինը էժանանում է 9,69%-ով՝ մինչև 7901 դոլար: Կրիպտոարժույթի առևտրի ծավալով խոշորագույն Binance շուկայում բիթքոինը նվազում է 8,89-ով և հասնում 7,944 դոլարի: Րոպեներ առաջ, անկումը գերազանցել է 11%-ը՝ Binance-ում հասնելով 7,675 դոլարի:
Այլընտրանքային կրիպտոարժույթները նույնպես նվազում են. Ethereum-ը նվազել է 13,62%-ով և կազմել 199.41 դոլար, Ripple- ը՝ 12.17%-ով և կազմել է 0.20 դոլար, Bitcoin Cash-ը՝ 17,15 -ով և կազմել 265.73 դոլար:
Կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան, CoinMarketCap-ի տվյալներով, ներկայումս կազմում է 222.357 միլիարդ դոլար: Բիթքինին բաժին է ընկնում ամբողջ կրիպտոարժույթի շուկայի 63,8%-ը։