ԱՄՆ Պետդեպարտամենտը կորոնավիրուսի տարածման ֆոնին կոչ է արել ամերիկացիներին ձեռնպահ մնալ հանրանավերով ճանապարհորդությունից:
«ԱՄՆ-ի քաղաքացիները, հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, չպետք է ճանապարհորդեն հանրանավերով… CDC –ին (հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ կենտրոններ) նշում է, որ տարեցները և առողջական խնդիրներ ունեցող ճանապարհորդները պետք է խուսափեն իրավիճակներից, որոնք իրենց դնում են ավելի լուրջ հիվանդության բարձր ռիսկի պայմաններում: Սա ենթադրում է խուսափել մարդաշատ վայրերից, ուղևորություններից, որոնք անհրաժեշտ չեն»,- ասվում է հայտարարության մեջ։