Thursday, 18 04 2024
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան

Մոսկվան Արցախը սկսել է դիտարկել հակահեղափոխության հենարաններից մեկը, բայց իրավիճակն այնքան վտանգավոր չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

– Պարոն Քանանյան, արցախյան ընտրությունների  վերաբերյալ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հետ կապված մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում։ Խոսքը մասնավորապես Վիտալի  Բալասանյանին աջակցելու, նրա համար Ստեփանակերտ քաղտեխնոլոգներ ուղարկելու մասին է։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ արդյոք այդպիսի աջակցություն, և եթե այո, այն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։

Այն պահից ի վեր, երբ Ռուսաստանի Դաշնությունը համոզվել է, որ Երևանն ինչ-ինչ անհեթեթ հաշվարկներով չի կամենում հաճախ ու ամեն հարցում «միջամտել» Արցախի ներքին գործերին, ապա նրանք միանգամից Արցախը սկսել են դիտել հակահեղափոխության ամենակարևոր հենարաններից մեկը, և այդ իմաստով և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի ակնկալիքները ոչ միայն համահունչ էին Ռուսաստանի այդպիսի պատկերացումներին, այլև սպասարկում էին։

Բնականաբար, ինչ-որ փուլում, երբ Երևանի համար պարզ դարձավ, որ առհասարակ իրավիճակին չտիրապետելը ծայրագույն վտանգներով է  հղի, որոշակի փակ գործողություններ են կատարվել, որից հետո ռուսական ոտնձգությունների չափը մի փոքր առերևույթ նվազել է։ Այս  պահի դրությամբ ես իրավիճակը նույնքան վտանգավոր չեմ դիտում, որքան անցած տարի, բայց բնական է, որ լրիվ հետադիմական և ներհայաստանյան ու արտաքին ուժերի ձեռքում սովորական անբան գործիքի վերածված ձեր հիշատակած թեկնածուն՝ Վ. Բալասանյանը, որոշակի վտանգ է ներկայացնում։ Բայց ես առհասարակ անհեթեթություն եմ համարում, որ որոշ թեկնածուներ հասել են և գրանցվել որպես թեկնածու։ Բալասանյանին վաղուց կարելի էր մեկուսացնել, Արայիկ Հարությունյանի դեմ կարող էին տասնյակ քրեական գործեր հարուցված լինել։ Երևանի այս անգործությունը, Արցախի տարածքում իր սահմանադրական պարտավորությունները կատարելուց փախչելը անհեթեթ հաշվարկներով Երևանի ու ողջ երկրի համար ստեղծում է ազգային անվտանգության սպառնալիք։

– Մամուլի այսօրինակ հրապարակումները նաև հենց այդ թեկնածուին ձեռնտու չե՞ն՝ ցույց տալու, որ  նա ունի մոսկովյան աջակցություն։

– Համամիտ եմ։ Երբեմն այդ մարդիկ փորձում են իրենց խամաճիկ, երկրորդական լրատվամիջոցների միջոցով այդպիսի տեղեկատվություն տարածել։ Իհարկե, այստեղ անլրջության մակարդակն առկա է, պետք չէ չափազանց մտահոգվենք, գոնե այս փուլում։ Բայց ինքնին զավեշտ է, որ այդպիսի մարդկանց թույլատրվել է  մասնակցել Արցախի տեղական ընտրություններին։

Տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանն արգելել է Մասիս Մայիլյանի ու Սամվել Բաբայանի մուտքն այդ երկիր, որն արագորեն հերքվեց Մայիլյանի ու Բաբայանի կողմից։ ՌԴ դեսպանատունը սա չի մեկնաբանում, իսկ, օրինակ, նախկին համակարգի աջակից Գառնիկ Իսագուլյանը պնդում է, որ կա նման արգելք։ Ինչո՞վ եք պայմանավորում այսօրինակ ինֆորմացիայի տարածումը։

Մասիս Մայիլյանը սրան սպառիչ պատասխան է տվել՝ ասելով, որ դա կատարյալ ապատեղեկատվություն է։ Հավելելու ոչինչ չունեմ։ Այն թերթոնները, որոնք այդ լուրը սկզբնապես տարածել են որպես լրատվություն, ունեն վստահության զրոյական վարկանիշ, հետևաբար ինձ թվում է՝ նման հարցը տեսականորեն կարելի էր ուղղել Հայաստանում ՌԴ դեսպանատանը, բայց հասկանալի է, որ դրանք անհեթեթ պնդումներ են ու իրականության հետ նվազագույն աղերս չունեն։

– Ամեն դեպքում նկատելի է, որ որոշ ուժեր Մասիս Մայիլյանին փորձում են ներկայացնել որպես արևմտամետ գործիչ կամ «սորոսականների» աջակցությունը վայելող թեկնածու։

– Կեղտոտ տեխնոլոգիաներն օգտագործվում են և՛ Վիտալի Բալասանայնի, և՛ Արայիկ Հարությունյանի շուրջը խմբված հակապետական տարրերի կողմից։ Դա  բնական է, ու մենք պետք է որոշակի իմունիտետ ձեռք բերենք նմանատիպ կեղծ լրատվության հանդեպ։

– Նախընտրական ինչպիսի՞ մթնոլորտ է Արցախում, կա՞ տարբերություն նախկին ընտրություններից՝ մարդկանց տրամադրվածության առումով։

– Բնականաբար, նախկին բոլոր «չընտրությունների» համեմատ մենք այստեղ որոշակի առաջընթաց ունենք։ Մարդիկ ընտրություններին այժմ չեն նայում որպես կանխորոշված ձևական մի գործողության։ Կա իրական պայքար: Այս իմաստով, իհարկե, մենք համարյա վերջին մեկուկես տասնամյակում եզակի մի ընտրական գործընթացի հետ գործ ունենք՝ դրական իմաստով։ Դա չէր կարող չլինել, քանի որ Երևանում շատ հայտնի ու դրական փոփոխություններ են եղել՝ բոլոր թերացումներով հանդերձ։ Բայց մյուս կողմից՝ պետք է միշտ հիշենք, որ պաշտոնական Երևանը չի կատարել իր խոստումը Արցախում ազատ ու արդար ընտրությունների համար նվազագույն նախադրյալներ ստեղծելու առումով։ Երևանն ապիկար անպատասխանատվությամբ չի կամեցել չեզոքացնել քրեական օլիգարխիայի ու հակապետական ուժերի նկրտումները։ Ես նկատի ունեմ «վարչապետ» մականվամբ հայտնի տնտեսական հանցագործ Արայիկ Հարությունյանին ու քաղաքական խեղկատակի վերածված Վիտալի Բալասանյանին ու Բակո Սահակյանի հեռացող վարչակազմին։ Այդ մարդիկ պղտորում են իրավիճակը ու դեռ կարողանում են օգտագործել ուժային մարմինները՝ մարդկանց ինչ-որ չափով ահաբեկելու, անհուսություն ներշնչելու, իրենց կամեցած անորակ թեկնածուներին ձայն տալու պարտադրանքի իմաստով։ Այս ամենը, ինչն առկա է, բնականաբար խիստ բացասաբար է ազդելու տեղական ընտրությունների որակի վրա։

Բայց ես այնուամենայնիվ կարծում եմ, որ հատկապես վերջին մեկ ամսվա միտումները դրական են, ու ես բոլորովին չեմ բացառում, որ քրեական օլիգարխիան Արցախում այս ընտրություններում կպարտվի։ Եթե ինչ-ինչ անհասկանալի դասավորությամբ, այնուամենայնիվ, քրեական օլիգարխան կարողանա ընտրությունները դելեգիտիմացնող միջոցներով հասնել  Արայիկ Հարությունյանի ընտրությանը, ապա պետք է նախաձեռնվեն գործողություններ, որոնք կկանխեն նրա նկրտումները։ Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի իր բոլոր հակապետական ու տնտեսական գործունեությունների համար։ Նա մեղսակից է  վերաբնակեցման ծրագրի հանցավոր կասեցմանը, որի հեղինակը Բակո Սահակյանն էր՝ Սարգսյան Սերժի թելադրանքով, 2007 թվականից սկսած։ Բնականաբար, կա՛մ շատ վաղ, կամ էլ ոչ շատ ուշ նա պետք է կանգնի պատասխանատվության առաջ։ Ես դա նրան անձամբ խոստանում եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում